Մարդը ծառայում է որպես ծախսվող նյութ ՝ համաշխարհային հրեշների նյութական բազան պահպանելու համար. Արբակ Խաչատրյան
Անկախ իրավապաշտպան և աշխարհաքաղաքագետ Արբակ Խաչատրյանի գործունեության հետ կարող եք ծանոթանալ տարբեր միջազգային ԶԼՄ-ներում հրատարակված բազմաթիվ հարցազրույցների միջոցով՝ համացանցը մեզ բոլորիս օգնական։ Միայն վերջին երկու տարվա մեջ 21 ԶԼՄ-ում կարելի է գտնել մեջբերումներ նրա հոդվածներից։ Նրա՝ աշխարհաքաղաքական իրադարձությունների վերլուծականը ապշեցնում է խորաթափանցությամբ և միայն նրան բնորոշ քաղաքական «հոտառությամբ»։ ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձից հետո ես հարցազրույց խնդրեցի և Արբակ Շահումյանիչին գտա Երևանից Մոսկվա մեկնելուց մի քանի ժամ առաջ։ Չնայած շտապելուն, հարցազրույցը ստացվեց բովանդակալից։
— Պրն Խաչատրյան, ողջ աշխարհը ուշադիր հետևում է ԱՄՆ և ՌԴ առաջնորդների ելույթներին և գուշակում է, թե ի՞նչ է մեզ սպասում։ Ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը։ Ես ակամա հիշեցի ձեր նամակները Լեֆորտովոյից՝ 20 տարվա վաղեմության՝ Պուտինին հասցեագրված, հիշողությանս մեջ ամենից շատ մխրճվեցին այսօր արդեն իսկ մարգարեական հնչող խոսքերը․ «Ձեզանից է կախված ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ողջ աշխարհի ճակատագիրը»։ 20 տարի առաջ այդ խոսքերը շատերին թվացին չափից շատ պաթոսային, այսօր նրանք ավելի արդիկան են, քան երբևիցե․․․
— Ահա տեսնում եք, ինչպես մեկ ամերիկյան դերասան քանդեց երկու համաշխարհային համակարգ, իսկ երկրորդ ծաղրածուն տանում է ողջ աշխարհը միջուկային սպառնալիքի ուղիով։ Ես արդեն խոսել եմ քաղաքական կավատների մասին, որոնք հաճկատար տալիս են զենք և փող՝ այդուհանդերձ ստիպելով կռվել ուրիշներին։ Եվ այսպիսի պայմաններում ի՞նչ է մնում անել Ռուսաստանին։ Նրան ընտրություն չեն թողել։ Հեշենք Կարիբյան ճգնաժամը, այն ժամանակ արժեքներն ու մոտեցումներն այլ էին, այդ իսկ պատճառով հաջողվեց խուսափել միջուկային աղետից։ Հասկացեք, եթե չկա ընտանեկան հիմքը, որը ինքը բնությունն է տվել ողջ մարդկությանը, ապա մնացած ամեն ինչը /օրենքներ, նորմեր, մենթալիտետ, տեխնիկական առաջընթաց/ դառնում է աղավաղված և տգեղ։ Ինչ-որ մի ժողովուրդ կարող է լինել ավելի ազնվական և գթասիրտ, բայց մեծ հաշվով դա արդեն այդքան էլ կարևոր չէ։ Տեսեք, ի՞նչ է տեղի ունենում արժեքների և օրենքների հետ ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Արևմտյան համակարգում դարձել է առօրյա ֆալոս կտրել կամ ավելացնելը, իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Ամերիկայի փոխարեն աշխարհին իշխի մահմեդական պետությունը։ Կամ եթե՞ հեգեմոն դառնա չինական կամ հնդկական քաղաքակրթությունը։ Չէ որ ամեն մի մշակույթ ունի իր մոտեցումներն ու առաջնահերթությունները։ Մեր քաղաքակրթության դժբախտությունները սկսվել են 2000 տարի առաջ, երբ մարդկությանը իշխելու համար խեղաթյուրեցին նրա հիմքը՝ մոր և մանկան ինստիտուտը, ընտանեկան արժեքները։ Ամբողջ աշխարհին տիրանալու համար համաշխարհային համակարգային «էլիտան» սկզբում հնարեց մարգարեներ, որոնց օգնությամբ շահարկում էր մարդկանց, այժմ էլ մարդկությանը ղեկավարում է միջազգային նորմերի ու օրենքների միջոցով, որոնք որևէ ընդհանրություն չունեն արդարության հետ։ Ինքներդ պատասխանեք այն հարցին, թե արդյո՞ք այդ օրենքներն ու նորմերը ի վիճակի են կանգնեցնել պատերազմը։ Ո՞ր երկրների շահերը այդ պարագայում կպաշտպանեն իրենք։ Եթե չկան գլխավոր մարդկային արժեքները, ապա ի՞նչ տարբերություն, թե ով ինչ շահեր ունի։ Չէ որ բոլորի մոտ դրանք տարբեր են․ ինչ-որ մեկը ռուսամետ է, մյուսը՝ արևմտամետ, երրորդը՝ չինամետ և այլն։ Այսօր չի աշխատում հիմնական լծակը ի դեմս բնական հիմքի՝ մոր և մանկան ինստիտուտի, դրա համար էլ ոչ ոք այլևս ի վիճակի չէ դադարեցնել ընդհարումները։ Պարզապես միջուկային տերությունները, որոնք սկսել են այս ամենը, պետք է հասկանան, որ իրենք էլ են կործանվելու այս ճանապարհով, և քանի դեռ ուշ չէ, ավելի լավ է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ի դեպ քամելեոն-պետությունների վրա նրանք խորապես թքած ունեն, նույնիսկ այն պարագայում, որ այդ տխմարները իրենք են նրանց վաճառվում։
— Ի՞նչ կարող եք ավելացնել այդ քամելեոն-պետությունների ղեկավարության և օլիգարխների մասին։
— Նրանք ասոցացվում են ինձ մոտ «Հարսանիքը Մալինովկայում» խորհրդային ֆիլմի հերոսների հետ։ Այս «պեդրոգոլիկները» ժամանակին հասցնում են փոխել գույնը և վազում են մի կողմ, ապա մյուսը՝ հույս ունենալով փրկել իրենց և իրենց թալանած փողերը։ Չնայած ռուսական հանրագիտարանում դեռ չկա «պեդրոգոլիկներ» բառը, բայց բոլորը հասկանում են, թե ինչ նկատի ունեմ։ Այդ պետությունները, որոնցում ծաղկում է կոռուպցիան, պետք է զգան իրենց ինքնաոչնչացման վտանգը։ Մենք տեսնում ենք զանգվածային աղետը Թուրքիայում, շատ ափսոս մարդկանց։ Բայց այնտեղ մինչ այժմ համարում են երկրաշարժը աղետ, այլ ոչ թե բնության պատիժ։
—Հիշեցի Ձեր՝ 2022 թ-ի օգոստոսի 23-ին հրատարակված «Բազմաբեւեռությունը ժողովուրդներ են, այլ ոչ թե համակարգ» հոդվածը
որում դուք զգուշացնում էիք, որ մարդկությունը «կստանա տարբեր հարվածներ՝ երկրաշարժների, անտառային հրդեհների, պանդեմիաների, պատերազմների, միջուկային պայթյունի և այլնի տեսքով»․․․
— Էրդողանը իրեն երևակայում է «խաղաղության ագռավ», իսկ երկրաշարժը իր շտկումներն է կատարել, որի արդյունքները մենք կտեսնենք առաջիկայում։ Կորոնավարակը չկարողացավ սթափեցնել մարդկությանը, չնայած այն բավականին ուժեղ ուղերձ էր բնությունից մարդկությանը։ Պետք չէ երկնքում «Հզոր Սրբին» փնտրել, նա այստեղ է ՝ մեր ընդհանուր տանը ՝ Երկիր մոլորակի վրա։ Հասկացեք, որ բնությունն ինքնին չի դիմանում կեղտին: Ես բազմիցս հրապարակավ զգուշացրել եմ , որ միայն համընդհանուր աղետը թույլ կտա համաշխարհային առաջնորդներին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
— Պրն Խաչատրյան, Ձեզ հետ շփվելիս տեսնում եմ, թե ինչպես եք անհանգստանում Ռուսաստանի համար, այն երկրի համար, որը քիչ էր մնում կործաներ ձեզ… Շինծու մեղադրանքով Լեֆորտովոյում անցկացնե՞լ գրեթե երե՜ք տարի։ Դուք կարող էիք հոգեպես կոտրվել … 2003 թվականի ձեր նամակում Պուտինին դուք խնդրել եք նրան մաքրել իր շրջապատը և խոսել եք պատգամավորների և բանկիրների ոչ ավանդական կողմնորոշման մասին, մինչդեռ դուք պաշտպանում եք ընտանեկան արժեքները և անուամենայնիվ նորից թռչում եք Մոսկվա:
— Իմ հայրական տունը Հայաստանն է, բայց իմ հայրենիքը եղել է Խորհրդային Միությունը։ Դա իմ արյան մեջ է մինչև կյանքիս վերջ: Ռուսաստանը սիրում եմ հենց նրա քարոզած արժեքների համար։ Միայն Ռուսաստանից պաշտոնական մակարդակով եմ լսում համամարդկային և ընտանեկան արժեքների, ավանդական սեռական հարաբերությունների պահպանման կարևորության մասին, միայն այստեղ են գործի դրվել գոնե ինչ-որ լծակներ բանկային համակարգի, անտանելի ծանր վարկերի դեմ (չնայած այն բանին, որ մինչև վերջ չեն հասկանում, թե ինչպես ճիշտ փոխել այդ համակարգը)։ Սա այն է, ինչի համար ես պայքարում եմ 20 տարուց ավելի։
Հասկացեք, որ ընտանիքը, նրա բարոյական և համամարդկային արժեքները սերտորեն կապված են «Հայրենիք»հասկացության հետ։ Հայրենիքը բոլոր ժողովուրդների համար հարազատ օջախն է, ընտանիքը, սերը, բարեկամությունը, դաստիարակությունը, սերնդեսերունդ փոխանցող արժեքները, ազգային ավանդույթները… Եվ այս անսիրտ մատրիցայում, որի մեջ այսօր ներքաշված է ողջ մարդկությունը, այս բարոյական զգացմունքներն ու հասկացությունները տեղ չունեն: Բայց ինչպես ուզում ես պտտացրու, միևնույն է ընտանիքով է սկսվում Հայրենիքը։ Ընտանիքն է մարդկության ամուր հիմքը։ Ընտանեկան և բարոյական մարդու համար շատ դժվար է ոչնչացնել /դրա համար ծանրակշիռ պատճառներ են հարկավոր/ հարևանի ընտանիքը, որովհետև ինքը սիրելի է, սիրում է և պատկերացնում է կորստի ամբողջ ցավը։ Միայն այս բնական հիմքից սկսելով մենք կարող ենք շարունակել համարձակորեն կառուցել մնացած ամեն ինչ։ Ռուսաստանի վերաբերյալ ուզում եմ ավելացնել, որ դա միակ բազմազգ երկիրն է, որտեղ ապրում են, չկորցնելով իրենց ինքնությունը, ավելի քան 190 ժողովուրդներ, որոնց թվում են երկրի փոքր բնիկ և ավտոխտոն ժողովուրդները:
—Իսկ Եվրոպայում ու Ամերիկայում ինչ է չե՞ն ապրում։
— Ապրում են, բայց գրեթե բոլորը ստիպված են ենթարկվել նրանց անճոռնի օրենքներին, որոնց ինքը բնությունը չի ընդունում։ Հետաքրքիր է, կհամարձակվե՞ն եվրոպացիները իրենց այսօրվա արժեքներով քիթը խոթել մահմեդական ընտանիքներ և ծնողներին ստիպել չմիջամտել և լուռ հետևել, թե ինչպես են իրենց երեխաները փոխում իրենց սեռը։ Եթե ինչ-որ մեկը փորձի առաջ տանել կամ ընդհանրապես առաջարկել նման օրենքներ, ապա նրան առանց երկմտելու կմորթեն։ Եվ ճիշտ էլ կանեն։ Ինչպե՞ս կարող է նման կենսանյութի ուղեղում տեղավորվել «ընտանիք և հայրենիք» հասկացությունները։ Եվ դուք անվանու՞մ եք դա մարդու իրավունքների պաշտպանություն։ Մինչդեռ Ղուրանի դեմ նույնիսկ ճռռալ չեն համարձակվում։ Ստիպում են այդ օրենքները կատարել նրանց, ովքեր դարձել են միջազգային նորմերի ստրուկները։ Այո, կան մարդիկ, որոնք փոխել են իրենց կողմնորոշումը, բայց թող լուռումուռ ապրեն իրենց կյանքով, սակայն փոխարենը, իրենց թերի համարելով, արդեն գրավել են ամբողջ աշխարհը ՝ իրենց ձեռքը վերցնելով ամբողջ համաշխարհային ֆինանսական համակարգը։ Բացի այն, որ համաշխարհային համակարգային «էլիտան» իր ուզածի պես պտտացնում է օրենքները, միջազգային նորմերն ու մարդու իրավունքները, այն տիրապետում է նաև ամբողջ գործիքակազմին /ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՄՀ-ն, NASDAQ-ը, Թվիթերն ու Microsoft-ը և այլն/, որի միջոցով ղեկավարում է զարգացումը, ինչպես նաև գիտատեխնիկական առաջընթացը և այլն, դրա համար էլ հանուն իրենց իշխանությունը պահելու այս այլանդակները պատրաստ են գնալ ամեն ինչի, նույնիսկ մարդկանց չիպերով իմպլանտացնել՝ աշխարհի բնակչությունը վերածելով կենսազանգվածի։ Հարյուր միլիոն տարի առաջ բնությոնը արարեց տղամարդ ու կին, իսկ ինչ-որ Պապա Կառլոն վերցրեց և ռանդեց գենդերային հավասարության մասին օրենքը որպես նորմ բոլորի համար՝ հավասարության նշան դնելով տղամարդու և կնոջ միջև․․․ Իսկ միգուցե՞ իսկական կինը ցանկանում է և արժանի է, որ իրեն ուժեղ տղամարդը ձեռքերի վրա պտտացնի և պաշտպանի։ Մեկ անգամ ևս կրկնում եմ, մարդկության միակ բնական հիմքը, որը ստեղծել է բնությունը աշխարհի արարման սկզբից, մնում է սերը տղամարդու ու կնոջ միջև և այդ սիրո պտուղը երեխան է։ Եվ մարդկության զարգացման ցանկացած հիմք պետք է լինի բնական և ճիշտ կողմնորոշված, հակառակ դեպքում ցանկացած զարգացում կդառնա մուտացիա, քանզի մտնում է հակասության մեջ բնության հետ։
— Ըստ Ձեզ, այսօր տեղի է ունենում մարդկության մուտացիա, և հենց դա՞ հասցրեց աշխարհը ոչնչացման։
Տեսե՝ք, արժեքային սանդղակի մուտացիան բերեց նրան, որ այսօր գոյություն ունեցող ամբողջ գործիքակազմը /պատերազմներ, պատժամիջոցներ, բանկեր, միջազգային պայմանագրեր/ ստեղծված է նյութական աշխարհի պաշտպանության համար, այլ ոչ թե մարդկային կապիտալի։ Ինքը մատրիցան կազմված է այնպես, որ ինքը մարդը իրեն ի վնաս պաշտպանում է նյութական աշխարհը՝ վարձահատույց լինելով սեփական կյանքով կամ իր մերձավորների կյանքերով։ Դրան ապացույց կարող են ծառայել այսօրվա պատերազմները։ Աքսիոմը կայանում է նրանում, որ մարդը ծառայում է որպես ծախսանյութ համաշխարհային հրեշների նյութական բազան պահպանելու համար։ Եվ դա կանգնեցնել արդեն անհնար է։ Պարադոքսն այն է, որ նյութական աշխարհն ապրիորի չի կարողանում պաշտպանել մարդկային կապիտալը: Ստացվում է, որ մարդն ինքն իրեն ոչնչացնում է, դեմ է գնում իր բնական էությանը։ Ի վերջո, ի սկզբանե նյութական գործիքները ստեղծվել են մարդու հարմարության, այլ ոչ թե նրա ոչնչացման համար։ Հենց արժեքների նենգափոխությամբ սկսվեցին մարդկային անախորժությունները։ Ամբողջ աշխարհն այնքան է լցված այս կուտակված կեղտով, որ բնությունն ինքը ըմբոստացավ և սկսեց ինքնամաքրման գործընթացը։ Պատերազմները, երկրաշարժերը, ցունամիները, բոլոր տեսակի համաճարակները և համընդհանուր աղետները դրա ապացույցն են։ Եվ մի զարմացեք, եթե վերջապես երկնաքարը ընկնի երկրի վրա տորթի տեսքով։ Ինչպե՞ս կարող է մարդկությունը գոյատևել, եթե ամբողջ աշխարհում կա արժեքների նման մուտացիա: Այս իրավիճակում, ինչ նորամուծություններ էլ մարդկությունը հնարի, դրանք կկառուցվեն անձնական շահերի և շահույթի ծարավի հիման վրա, և սա ինքնաոչնչացման ճանապարհ է:
— Պրն Խաչատրյան, ինչու՞ դուք աջակցում եք «Մայրեր առանց սահմանների» կանաց շարժմանը։
— Գիտեք, դա առանձին ընդհարձակ թեմա է։ Ավելի լավ կլինի, որ այդ շարժումը նախանձեռնողները իրենք պատմեն նրա մասին։
P.S. Խմբագրությունը կապնվեց մեր հայաստանցի գործընկեր Իրինա Այվազյանի հետ, որը համատեղությամբ նաև «Մայրեր առանց սահմանի» շարժման համակարգողն է, նա պատմեց, որ ինքնաբերաբար ստացվեց այնպես, որ հայ մայրերի շարժումը ղեկավարեց «Մայր Հայաստան XXI դար» կոմիտեի նախագահ Գայանե Գասպարյանը։ Ինքն իրեն այնպես ստացվեց, որ հենց նրա շուրջ համախմբվեցին մայրերը՝ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններից։.Գայանե Գասպարյանը ուսուցանել է Տիբետում և մասնագիտությամբ հոգեբան-էներգաբան է։ Նա վերադարձել է հայրենիք Հոլանդիայից, որի քաղաքացին ներկայումս հանդիսանում է, և նրա միակ նպատակն է դարձել՝ անհատույց օգնելու բուժել Ղարաբաղյան պատերազմի մասնակից զինվորների հոգևոր վերքերը, քանի որ ցանկացած պատերազմ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր վերքեր է։ Այսօր նրա գանձարանում արդեն կա 605 փրկված հոգի։ Մոտակա ամիսներին նախատեսվում է անցկացնել Մայրերը հանուն մարդկության փրկության միջազգային ֆորումը Եվրոպայում՝ այս մետաստազների կուտակման վայրում։ Հենց իրական կանանց է տրված զգալ այլ մայրերի ցավը զոհված երեխաների համար, նրանց տրված է լինել ընտանեկան արժեքների և ընտանեկան օջախի պահպանման լոկոմոտիվը, դաստիարակել արժանի դուստրեր և որդիներ՝ ի շահ մեր ընդհանուր մարդկային տան, մեր մոլորակի: Եվ դա միակ ուղին է եվրոպական և ռուսաստանյան մայրերի վերամիավորման։ Ներկայումս, ֆորումին պատրաստվելուց բացի, հայ մայրերը զբաղված են այն հայ օլիգարխների ցուցակը կազմելով, ովքեր հարստացել են Ռուսաստանի միջոցով, սակայն սեփական կապիտալը փրկելու համար հեշտությամբ ծախվեցին Արևմուտքին։ Մայրերը Հայաստանից մտադիր են դիմել եվրոպական, հնարավոր է նաև ռուսաստանյան մայրերին, որպեսզի իրենց օժանդակեն Սենատի, ԵՄ-ի, ռուսաստանյան կառավարության միջոցով, պատժամիջոցներ կիրառել այդ ցուցակի մեջ հայտնված մարդկանց դեմ։ Մայրերը հանուն իրենց երեխաների, որոշելով իրենց համար, թե ովքեր են մեղավոր իրենց դժբախտությունների մեջ, վճռական են պայքարելու մինչև հաղթական ավարտը։ Ամենակարևորը՝ նրանք հավատու՜մ են իրենց հաղթանակին։
Источник: argumenti.ru
Свежие комментарии